Թուրքիայում հայտնիություն է ձեռք բերում տեսանյութը, որում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը բասկետբոլ է խաղում։ Տեսանյութը հրապարակել է Թուրքիայի արդյունաբերության եւ տեխնոլոգիաների նախկին նախարար Մուստաֆա Վարանկը։
Տեսանյութում երեւում է, որ Էրդողանը բասկետբոլ է խաղում եւ լավ ֆիզիկական վիճակում է։
Թուրքիայի նախագահը մինչ քաղաքականությամբ զբաղվելը կիսապրոֆեսիոնալ մակարդակով զբաղվում էր ֆուտբոլով։