00:00:00

ՆԱՏՕ-ի ախորժակը բացվում է. Լավրով

16:23, 30 հունիս 2023 Աշխարհ

ՌԴ ԱԳՆ-ն անհանգստացած է մերձարկտիկական երկրների վրա ՆԱՏՕ-ի ազդեցության ընդլայնմամբ և Արկտիկայի տարածաշրջանի քաղաքականացմամբ։ Այս մասին այսօր՝ հունիսի 30-ին, ճեպազրույցում ասել է ռուսական դիվանագիտության ղեկավար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով «Կոմերսանտ»-ի հարցին։

«ՆԱՏՕ-ի ախորժակը բացվում է. տեսեք, նրանք կերան Ֆինլանդիան, հիմա փորձում են Շվեդիային հետ պահել Ղուրաններն այրելուց՝ այդ երկիրն արագ Հյուսիսատլանտյան դաշինքում ներգրավելու համար։ Այս բոլոր գործընթացները, իհարկե, լավատեսություն չեն առաջացնում: Մենք դրանք հաշվի ենք առնելու մեր ռազմատեխնիկական գործողություններում»,- խոստովանել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

Դիվանագետի խոսքով՝ Արկտիկական խորհուրդը հավասար, ապաքաղաքականացված համագործակցության զարգացման եզակի մեխանիզմներից մեկն էր։

«Ցավոք, այս կառույցի ապաքաղաքականացվածությունը կրկին խարխլվեց Ռուսաստանին մեկուսացնելու ցանկությամբ տարված արևմտյան երկրների մոլուցքով», - հայտարարել է Լավրովը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր