Լատվիայի վարչապետ Քրիշյանիս Քարինշը հայտնել է Եվրոպա «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հնարավոր ներթափանցման մասին՝ կոչ անելով ուժեղացնել անվտանգության միջոցառումները, գրում է Bloomberg-ը։
«Հավանաբար, դա կլինի ոչ թե ռազմական սպառնալիք, այլ Եվրոպա անհայտ նպատակներով ներթափանցելու սպառնալիք»,-ասել է նա՝ անհրաժեշտ համարելով սահմանին իրազեկվածության մակարդակի բարձրացումը։