Ադրբեջանի ԱԳՆ-ն անընդունելի է համարել Ֆրանսիայի նախագահի հայտարարությունները, որոնք նա արել է Մարսելի հայ համայնքի հետ հանդիպմանը. հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Ադրբեջանի նախագահի վրա ճնշում գործադրելու հայտարարությունները Մակրոնի երեւակայության արդյունքն են։ Ալիեւի վրա ճնշում գործադրելու փորձերը երբեք արդյունք չեն տվել»,- ընդգծել են գերատեսչությունում։