00:00:00

ԼՂ–ում իրավիճակի դեէսկալացիային կնպաստեր Լաչինի միջանցքի ամբողջական ապաշրջափակումը. Զախարովա

18:30, 28 հունիս 2023 Աշխարհ

Լեռնային Ղարաբաղում իրավիճակի դեէսկալացիային կնպաստեր Լաչինի միջանցքի ամբողջական ապաշրջափակումը, ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԼՂ-ում Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումը։

Մոսկվան, նրա խոսքով, անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում զինված միջադեպերի և հրադադարի խախտումների աճով։

 

«Մենք կողմերին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել և բոլոր վեճերը լուծել խաղաղ, քաղաքական և դիվանագիտական ​​ճանապարհով՝ համագործակցելով ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ: Եվ մենք կարծում ենք, որ իրավիճակի դեէսկալացիային կնպաստի Լաչինի միջանցքն ամբողջությամբ ապաշրջափակելու և խաղաղ բնակչության բնականոն կյանքի համար պայմաններ ստեղծելու միջոցառումների հրատապ ընդունումը»,- ասել է Զախարովան։

Հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։

 

Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ հայկական կողմն ունի 4 զոհ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր