Ադրբեւանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Զինված ուժերի օրվա կապակցությամբ իր հայտարարությունում ասել է, որ ադրբեջանական բանակը կարող է հատուկ գործողություն իրականացնել Ղարաբաղի տարածքում, որը ժամանակավորապես վերահսկվում է ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից, քանի որ, ըստ նախարարի, այս հարցը. «Երկար ժամանակ հրապարակայնորեն քննարկվում է».
«Ադրբեջանական բանակի ընդամենը մեկ կորպուսը բավական կլինի Ղարաբաղի այս հատվածում հայկական անօրինական զինված կազմավորումներին արագ վնասազերծելու համար»,- ադրբեջանական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում ընդգծել է պաշտպանության գերատեսչության ղեկավարը։