Ապստամբությունը, այնուամենայնիվ, կճնշվեր։ Այս մասին հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօրվա ուղերձում։
Պուտինը հայտարարեց, որ ապստամբության հովանավորները ցանկանում էին, որ ռուս զինվորները միմյանց կրակեն, Ռուսաստանը պարտվի, իսկ հանրությունը՝ պառակտվի։
Նա նաև շնորհակալություն հայտնեց իրավապահ մարմիններին ապստամբության դեմն առնելու համար, հանրությանը՝ աջակցության, հայրենասիրության համար։