ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վստահեցրել է, որ հավաքական Արևմուտքը ներգրավված չի եղել Ռուսաստանում ապստամբության փորձին։
«Ես նաև Zoom-ի կոչով հավաքեցի մեր հիմնական դաշնակիցներին՝ համոզվելու, որ մենք ունենք նույն դիրքորոշումը: ... Նրանք ինձ հետ համաձայնեցին, որ մենք, շեշտում եմ, չպետք է տանք Պուտինն արդարացում դրա մեղավորությունը դնել Արևմուտքի, ՆԱՏՕ-ի վրա։ Մենք հասկացնել տվինք, որ ներգրավված չենք։ Մենք դրա հետ կապ չունեինք։ Դա ռուսական համակարգի ներսում պայքարի մի մասն էր»,- երկուշաբթի Սպիտակ տանն ասել է Բայդենը։
ԱՄՆ-ի ղեկավարը նաև ասել է, որ Վաշինգտոնը, անկախ Ռուսաստանում հետագա զարգացումներից, կշարունակի օգնություն ցուցաբերել Ուկրաինային։
Բայդենը նշել է, որ այդ մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ շաբաթավերջին նրանց միջև կայացած հեռախոսազրույցում։ «Ես երկար զրույց ունեցա նաև Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ: Ես կշարունակեմ կապի մեջ մնալ նրա հետ: Գուցե այսօր ավելի ուշ կամ վաղը վաղ առավոտյան զանգահարեմ նրան, որպեսզի համոզվեմ, որ մենք դեռ նույն դիրքորոշմանն ենք: Ես ասացի նրան՝ «Ինչ էլ լինի Ռուսաստանում, կրկնում եմ, ինչ էլ որ լինի Ռուսաստանում, Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել Ուկրաինայի, նրա ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությանը»»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։