Ադրբեջանն ու Թուրքիան քննարկում են անօդաչու սարքերի համատեղ արտադրության հարցը, հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։
«Շատ սերտ համագործակցություն ենք ծավալել, համատեղ նախագիծ ունենք․ խոսքը վերաբերում է ոչ միայն նոր ԱԹՍ-եր գնելուն, այլև դրանց համատեղ արտադրությանը և Ադրբեջանում շահագործմանը»,- ասել է Հասանովը։