00:00:00

Արտակարգ դեպք ՌԴ օդանավակայանում․ ուղևորը սպառնացել է պայթեցնել օդանավը

10:59, 26 հունիս 2023 Աշխարհ

Ուղևորը սպառնացել է պայթեցնել Պուլկովո օդանավակայանը, քանի որ չի ցանկացել հերթ կանգնել գրանցման համար. հայտնում է SHOT տելեգրամյան ալիքը։ Նա հայտնել է, որ բացի ռումբից ուղեբեռի մեջ նաև այլ զենք է ունեցել։

28-ամյա երիտասարդը Պուլկովոյից Կազան պետք է թռչեր։ Օդանավակայանի ամբոխն այնքան է «հյուծել» նրան, որ որոշել է արագացնել գործընթացը։ Մոտեցել է օդանավակայանի անվտանգության աշխատակիցներին, պահանջել իրեն ինքնաթիռ տանել որպես «Շատ կարևոր անձ» (VIP), հակառակ դեպքում՝ պայուսակից ռումբ ու մեծ քանակությամբ զենք կհանի և կպայթեցնի օդանավակայանը։

Անվտանգության աշխատակիցներն անմիջապես բռնել են վերջինիս և զննել նրա ձեռքի ուղեբեռը։ Ներսում կասկածելի ոչինչ չի եղել։

Ավելի ուշ տղամարդը խոստովանել է, որ պարզապես ցանկացել է արագ թռչել Կազան և չի պլանավորել որևէ վատ բան անել։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր