Ինչպես տեղեկացրել էինք, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համաձայնությամբ բանակցություններ է վարել «Վագներ»-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինի հետ, հայտնում է «Пул Первого» Տելեգրամ ալիքը՝ հղում անելով Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը։
Նշվում է, որ Պրիգոժինն ընդունել է Լուկաշենկոյի առաջարկը՝ դադարեցնել «Վագների» տեղաշարժը Ռուսաստանի տարածքում, ընդունել է նաև լարվածության թուլացմանը վերաբերող հետագա քայլերը, որոնք առաջարկվել են իրեն։
Ռուսական լրատվաիջների փոխանցմամբ՝ Շոյգուի և Գերասիմովի հրաժարականը համաձայնեցվել է Լուկաշենկոյի և Պրիգոժինի բանակցությունների ընթացքում։