Դոնի Ռոստովի կենտրոնում, «Վագներ» ՄՌԿ մարտիկների գրաված Հարավային ռազմական շրջանի շտաբի հարևանությամբ հրաձգություն է սկսվել։ Այս մասին տեղեկացնում է «Լենտա․ռու»-ն։
Հաղորդվում է, որ կրակոցներ են լսվում, մարդիկ հեռու են փախչում շտաբից, հետո վերադառնում, որպեսզի հետևեն իրադարձությունների զարգացմանը։ Նշվում է, որ տեղում գտնվող վկաները առնվազն հինգ կրակոց են լսել։
ՌԻԱ Նովոստին նույնպես հաղորդում է, որ Ռոստովում Հարավային ռազմական շրջանի շտաբի մերձակայքում մոտ հինգ կրակոց է հնչել։