00:00:00

Ռուսաստանի ՊՆ-ն դիմել է «Վագներ»-ի մարտիկներին

10:16, 24 հունիս 2023 Աշխարհ

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը դիմել է «Վագներ»-ին։

«Ձեզ խաբեությամբ ներգրավվել են Պրիգոժինի հանցավոր արկածախնդրության և զինված ապստամբության մեջ: Ձեր ընկերներից շատերն արդեն հասկացել են իրենց սխալը՝ օգնություն խնդրելով իրենց անվտանգ վերադարձնել մշտական ​​տեղակայման կետեր»։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ նախարարությունն արդեն իսկ նման օգնություն ցուցաբերել է դիմած բոլոր մարտիկներին ու հրամանատարներին։

«Խնդրում ենք ձեզ խոհեմ լինել և հնարավորինս շուտ կապ հաստատել ՌԴ պաշտպանության նախարարության կամ իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ։ Մենք երաշխավորում ենք բոլորի անվտանգությունը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր