00:00:00

Զինվորականներ, ռազմական տեխնիկա․ քաղաքացիներին հորդորում են չլքել տները. ի՞նչ է կատարվում Ռոստովում (լուսանկարներ)

09:35, 24 հունիս 2023 Աշխարհ

«Վագներ» մասնավոր ռազմականացված խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինը հայտնել է, որ Ռոստովի օդանավակայանը և այլ ռազմական օբյեկտներ անցել են իր ստորաբաժանման հսկողության տակ։

«Ռոստովի ռազմական օբյեկտները, այդ թվում՝ օդանավակայանը մեր հսկողության տակ են։ Օդանավերը, որոնք նախատեսված են մարտական ​​աշխատանքի համար, կանոնավոր կերպով հեռանում են»,- ասել է Պրիգոժինը։

Նրա խոսքով, «վագներցիները» ոչ մեկին չեն խանգարել։

Ավելի ուշ Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևը քաղաքացիներին հորդորել է գիշերել տանը և չլքել իրենց տները։

«Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ խնդրում եմ զերծ մնալ քաղաքի կենտրոն մեկնելուց և հնարավորության դեպքում չլքել ձեր տները»,- ասվում է Գոլուբևի տելեգրամյան ալիքում։

Նախազգուշացումը տեղադրվել է առավոտյան ժամը 06:51-ին: Այս ընթացքում անհայտ զրահամեքենաները կարողացել են մտնել Ռոստովի կենտրոն, իսկ քողարկված ու սպիտակ թևկապներով զինյալները շրջափակել են Հարավային ռազմական օկրուգի շտաբը, քաղաքային վարչակազմը և այլ շենքեր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր