00:00:00

ԵՄ մտնելու համար Ուկրաինան պետք է ամբողջությամբ արմատախիլ անի համակարգային կոռուպցիան. Բերբոկ

23:52, 21 հունիս 2023 Աշխարհ

Եվրամիությանն անդամակցելու համար Ուկրաինան պետք է ամբողջությամբ արմատախիլ անի համակարգային կոռուպցիան, գրում է Die Welt թերթը Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկի խոսքերը։

Հրատարակության տվյալներով՝ Բերբոկն այս միտքը հնչեցրել է Ուկրաինայի վերականգնման լոնդոնյան համաժողովի շրջանակում։

«Երեսուն տարվա նեպոտիզմին պետք է վերջ տալ, և պետք է հստակ հայտարարել, որ կոռուպցիան նույնպես վերացվել է», - ասել է Գերմանիայի արտգործնախարարը։ Հրապարակման ընթերցողները հումորով են արձագանքել նախարարի հայտարարությանը` նշելով, որ մասնակցությունը Եվրամիությանը չի նշանակում  միության բոլոր երկրներում կոռուպցիայի բացակայություն։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր