Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ Alpan-2023 զորավարժություններն են անցկացնում։
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով պաշտպանության նախարարությանը, «Ադրբեջանում անցկացվող զորավարժությունների սցենարի համաձայն՝ ավիացիոն միջոցները, թռչելով բազային օդանավակայաններից, կատարել են մեծ և կարճ հեռավորությունների վրա հակաօդային պաշտպանության համակարգերի, հրամանատարական կետերի և կեղծ հակառակորդի համակենտրոնացման օբյեկտների տապալման խնդիրներ և այլ դրվագներ»: