Փարիզի 5-րդ թաղամասում գտնվող տան պայթյունի վայրում բռնկված հրդեհը մեկուսացվել է: Այդ մասին հունիսի 21-ին՝ BFM հեռուստաալիքի եթերում հայտարարել է Փարիզի ոստիկանության պետը․
«Հրդեհը մեկուսացվել է, - ասել է նա՝ մանրամասնելով, որ շենքի փլատակների տակ հնարավոր զոհերի որոնումները շարունակվում են:
Հիշեցնենք՝ Փարիզի կենտրոնում ավելի վաղ պայթյուն էր որոտացել։
Նախնական տվյալներով՝ պատճառը տներից մեկում գազի արտահոսքն էր։