Ռուսաստանը հասկանում է Շուշիում թուրքական հյուպատոսության հնարավոր բացման հարցում Հայաստանի զգայունությունը։ Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ավելի վաղ Ադրբեջան կատարած վերջին այցի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Շուշիում թուրքական հյուպատոսություն բացելու պատրաստակամության մասին։