00:00:00

Թուրքերին վրդովվեցրել է, որ ԱՄՆ F-35 կործանիչներ է տրամադրել Հնդկաստանին, իսկ Թուրքիային՝ ոչ

23:50, 20 հունիս 2023 Աշխարհ

Թուրքական մամուլը բացասաբար է ընդունել այն փաստը, որ ԱՄՆ-ն Հնդկաստանին վաճառել է 5-րդ սերնդի գերժամանակակից F-35 կործանիչներ։ Շեշտվել է հատկապես այն հանգամանքը, որ Հնդկաստանի դեմ ոչ մի պատժամիջոց չի  կիրառվել, չնայած, որ պաշտոնական Դելին ձեռք էր բերել նաև ռուսական S-400 հակաօդային պաշտպանական համակարգեր, իսկ Թուրքիան այդպես էլ չկարողացավ ստանալ այդքան սպասված F-35 կործանիչները։

Թուրքական մամուլում այն ներկայացվել է իբրև ամերիկյան կողմի երկերեսանիության դրսևորում։«Դեռ ավելին, ԱՄՆ-ը որոշել է ԱԹՍ-ներ վաճառել Հնդկաստանին։ Սա ցույց է տալիս, թե ինչպիսի երկիր է ԱՄՆ-ը։ Իսկ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի՝  հունիսի 21-ին ԱՄՆ կատարելիք այցը ցույց է տալիս, որ 31 ԱԹՍ-ների վաճառքը հաստատվել է Հնդկաստանի պաշտպանության ձեռքբերումների խորհրդի կողմից։»,- գրել է թուրքական իշխանամերձ Yeniakit-ը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր