00:00:00

Անկարան ու Բաքուն մտադիր են համատեղ վերահսկել օդային տարածքն Էգեյան ծովից մինչև Կասպից ավազան

22:41, 20 հունիս 2023 Աշխարհ

Անկարան ու Բաքուն մտադիր են համատեղ վերահսկել օդային տարածքն Էգեյան ծովից մինչև Կասպից ավազան։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ղեկավար Հալուք Գյորգյունը, գրել է Sputnik Ближнее зарубежье տելեգրամյան ալիքը։

«HAKİM Air Command and Control System» նախագիծը, նրա խոսքով, երկու երկրներին թույլ կտա արդյունավետորեն իրականացնել օպերատիվ առաջադրանքներ՝ կալանիչ ինքնաթիռների, անօդաչու թռչող սարքերի, հակաօդային պաշտպանության համակարգերի և փողային զենքի համակարգերի օգնությամբ։

Երկու երկրները նաև կօգտագործեն սպառնալիքների գնահատման ընդհանուր ալգորիթմներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր