Բաքուն և Երևանը հասկանում են, որ Արևմուտքն անկեղծ ցանկություն չունի օգնելու իրենց միջև խաղաղ կարգավորմանն օգնելու․ ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Ցավոք, այն, ինչ անում են Միացյալ Նահանգները և Եվրամիությունը, դա բանակցություններին օգնելու ցանկություն չէ, այլ՝ տարածաշրջան ներթափանցելու, Ռուսաստանի Դաշնության օրինական շահերի վրա ճնշում գործադրելու ցանկություն»
Թե՛ Երևանում, թե՛ Բաքվում մեր գործընկերները, հուսով եմ, հասկանում են դա: Համենայնդեպս, մենք անկեղծորեն քննարկում ենք այն, ինչ է կատարվում նրանց հետ»,- ասել է Լավրովը։
Նրա խոսքով, Ռուսաստանի Դաշնությունը դեմ չէ, որ միջազգային խաղացողները փորձեն միջնորդել Բաքվի և Երևանի միջև․ «Մենք դեմ չենք, որ այլ միջազգային խաղացողներ փորձեն իրենց ուժերը միջնորդության հարցում»։
Միաժամանակ նա զգուշացրել է. «Գլխավորն այն է, որ այդ միջնորդությունը պետք է հետապնդի այնպիսի համաձայնագրերի ապահովում, որոնք կարտացոլեն հայ և ադրբեջանցի ժողովուրդների, շահերի հավասարակշռությունը»։