00:00:00

«Զանգեզուրի միջանցքը» կկտրի հարավի հետ Հայաստանի կապը․ հայերն Իրան երթուդարձի համար Բաքվից թույլտվություն պետք է ստանան

16:56, 19 հունիս 2023 Աշխարհ

Զգուշացնելով Հայաստանի հարավից Ադրբեջանի և Նախիջևանի միջև «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման մասին՝ Կովկասի հարցերով փորձագետը նկատել է, որ միջանցքի գործարկման դեպքում Հայաստանը կկորցնի հարավի հետ կապը, և հայերը պետք է Բաքվից թույլտվություն ստանան Իրան երթուդարձի համար։

Pars Today -ի փոխանցմամբ՝ SCAP տրանսպորտային կոմիտեում Իրանի նախկին ներկայացուցիչ Մոհամմադ Իսմայիլ Ալիխանին խոսելով  «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ ասել է. «Եթե Հայաստանը հարավում ԻԻՀ հետ սահմանին Ադրբեջանին տարածք տրամադրի, կդադարի լինել Իրանի հարևանը»: 

Նա նշել է. «Իրանն ունի Հայաստանի հետ ամենակարճ ընդհանուր սահմանը (38 կմ): Այն Իրանի և Եվրոպայի միջև հաղորդակցության դարպասներից մեկն է և ունի մեծ նշանակություն։ Այս իրավիճակում, եթե ստեղծվի «Զանգեզուրի միջանցքը», Հայաստանը կկորցնի իր կապը հարավի հետ, իսկ Իրան մեկնելու համար հայերը պետք է ունենան Ադրբեջանի համաձայնությունը և թույլտվությունը»:

Նյութում տեղադրված է Pars Today-ի հրապարակած լուսանկարը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր