00:00:00

Ուկրաինական կայքը վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ռուբեն Վարդանյանին ներառել է երկրի թշնամիների ցանկում

16:42, 19 հունիս 2023 Աշխարհ

Ուկրաինական «МИРОТВОРЕЦЬ» կայքը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընդգրկել է Ուկրաինայի թշնամիների ցանկում: Դա բացատրել են նրանով, որ Փաշինյանը մասնակցել է Ուկրաինայի դեմ հումանիտար ագրեսիայի գործողություններին:
 
Եւ դա հիմնավորում են Փաշինյանի մի շարք հակաուկրաինական ելույթներով, որոնք տպագրվել են տարբեր կայքերում եւ ռուսական ագրեսիան արդարացնելու փորձերով: 
 
Հիշեցնենք, որ Ուկրաինայում ընթացող պատերազմից հետո, Ուկրաինան մի շարք ռուսամետ գործիչների հայտարարեց երկրի թշնամի և ցուցակը հրապարակվեց վերոնշյալ կայքում:
 
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը նույնպես ներառվել է «Խաղաղարարի» պատժացուցակի մեջ։
 
Ցուցակում նա նշվում է, որպես անձ, որը ենթակա է «անհապաղ ձերբակալման և Ուկրաինայի ու ՆԱՏՕ-ի երկրների իրավապահ մարմիններին հանձնելու»։ «Խաղաղարար» կենտրոնը խնդրում է իրավապահ մարմիններին կայքում արված այս հրապարակումը դիտարկել որպես հայտարարություն՝ Ուկրաինայի ազգային անվտանգության, խաղաղության, մարդկության անվտանգության և միջազգային իրավակարգի դեմ  այս քաղաքացու կողմից գիտակցված արարքների մասին»,- ասվում է կենտրոնի կայքում արված հաղորդման մեջ։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր