00:00:00

Թուրքական մեդիայում լայնորեն քննարկվում է ազգությամբ հույն կոնգրեսականի սկանդալային որակված հայտարարությունները

16:21, 19 հունիս 2023 Աշխարհ

Թուրքական մեդիայում լայնորեն քննարկվում է ԱՄՆ կոնգրեսական, ազգությամբ հույն Ջոն Սարբանեսի սկանդալային որակված հայտարարությունները` կապված Թուրքիային F-16 կործանիչների վաճառքի հետ:

Մասնավորապես, Սարբանեսը, Թուրքիային մեղադրելով արևելյան Միջերկրականում կայունությունն ու անվտանգությունը խաթարելու մեջ, նշել է՝ քանի դեռ այդպիսի վարքը Թուրքիայի կողմից շարունակվում է, ԱՄՆ-ն F-16 կործանիչների վաճառքը չի կարողանալու իրականացնել:

Նա նաև նշել է, թե վերոհիշյալ զինատեսակի վաճառքն արգելող գործոնն Հունաստանի ձեռքում է:

Բացի այդ, հույն քաղաքական գործիչն ընդգծել է հետևյալը.

«Մենք պետք է զգոն լինենք: Մենք պետք է քայլեր ձեռնարկենք մեր դաշնակիցներին պաշտպանելու համար»:

Նշենք, որ Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) անդամներ Թուրքիայի և Հունաստանի միջև Միջերկրական և Էգեյան ծովերում առկա են խնդիրներ՝ կապված ջրային տարածքների սահմանազատման և կղզիների վրա վերահսկողության սահմանման հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր