00:00:00

ԱՄՆ-ն ծրագրում է 2024-ի ընտրությունների նախաշեմին խարխլել Ռուսաստանում ներքաղաքական իրավիճակը. Լավրով

13:46, 19 հունիս 2023 Աշխարհ

ԱՄՆ-ն ծրագրում է 2024 թվականի ընտրությունների նախաշեմին Ռուսաստանում ներքաղաքական իրավիճակը խարխլել. Վաշինգտոնի հասցեին մեղադրանքներով է հանդես եկել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Նրա խոսքերը մեջբերում է iz.ru-ն։

«Ինքնիշխան երկրների ներքին գործերին միջամտելու արատավոր պրակտիկան շարունակվում է, նման միջամտության ձևերը շատ բազմազան են՝ ներառյալ սպառնալիքները, շանտաժը, գունավոր հեղափոխությունների կազմակերպումը։ Ուկրաինայում 2014 թվականին հաջողված արյունալի պետական հեղաշրջումը փորձեցին կրկնել 6 տարի անց Բելառուսում։ Չհաջողվեց»,- ասել է նա:

Միաժամանակ գերատեսչության ղեկավարն ասել է, որ ամերիկյան իշխանություններն այսքանով չեն սահմանափակվելու և փորձելու են ապակայունացնել իրավիճակը Ռուսաստանում՝ հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրությունների համատեքստում։

«Նրանք ակնհայտորեն դրանով չեն սահմանափակվելու, նրանք բացահայտ նպատակ են դրել խարխլել ներքաղաքական կայունությունը մեր երկրում, հատկապես հաջորդ տարվա նախագահական ընտրությունների համատեքստում»,- հավելեց արտգործնախարարը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր