00:00:00

Մահացել է Պետդումայի նախկին պատգամավոր Գենադի Կուլիկը

18:17, 17 հունիս 2023 Աշխարհ

88 տարեկանում մահացել է Պետդումայի առաջին յոթ գումարումների պատգամավոր Գենադի Կուլիկը. այս մասին ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Պետդումայի առողջապահության կոմիտեի ղեկավար Բադմա Բաշանկաևը։

Գենադի Կուլիկը ծնվել է 1935 թվականի հունվարի 20-ին Պսկովի մարզում։ Ընտրվել է Պետդումայի պատգամավոր առաջինից մինչև յոթերորդ գումարումը ներառյալ, զբաղեցրել է փոխվարչապետի պաշտոնը 1998 թվականի սեպտեմբերից մինչև 1999 թվականի մայիսը։ Ութերորդ գումարման Պետդումայում ծառայում էր որպես պալատի փոխխոսնակ Ալեքսեյ Գորդեևի խորհրդական։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր