Մի-8 ուղղաթիռը վթարային վայրէջք է կատարել Յակուտիայում. ուղղաթիռում եղել է անձնակազմի չորս անդամ և 21 ուղևոր․ հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Ինքնաթիռը վայրէջք է կատարել Յակուտսկից 90 կմ հեռավորության վրա։ Նախնական տեղեկություններով՝ ոչ ոք չի տուժել․ հայտնել են ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային գլխավոր վարչությունից։
Շտապօգնությունը տեղում է, արտակարգ իրավիճակների նախարարության Մի-8-ը՝ տասը փրկարարներով, մարտական հերթապահության մեջ է։