Ֆրանսիայի արևելքում գտնվող Դյու-Սևր դեպարտամենտում հզոր երկրաշարժի հետևանքով որոշ շինություններ լուրջ վնասներ են կրել։ Այս մասին ասված է շրջանի վարչակազմի թվիթերյան միկրոբլոգում։
Հաղորդվում է, որ 5 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժը գրանցվել է հուլիսի 17-ին ժամը 4։27-ին։ Ստորգետնյա ցնցումների հետևանքով տուժել է մեկ մարդ։ Նշվում է, որ նա թեթև վնասվածքներ է ստացել և նրան օգնության են հասել փրկարարները։
Պաշտոնական հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ միջադեպից հետո տեղի իշխանություններն անվտանգության գոտի են սահմանել եկեղեցիներից մեկի շուրջը։