Հունիսի 6-7-ը չինացի և ռուս զինվորականները համատեղ ռազմավարական օդային պարեկություն են իրականացրել, որի ընթացքում արդյունավետորեն կիրառվել և կատարելագործվել է երկու երկրների ռազմաօդային ուժերի համակարգումը։ Այս մասին հունիսի 16-ին հայտարարել է Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժան Սյաոգանգը։
Սա վեցերորդ ռազմավարական օդային պարեկությունն էր, որը Չինաստանի և Ռուսաստանի բանակները համատեղ կազմակերպել և իրականացնում են 2019 թվականից ի վեր, ասել է նա։