Ադրբեջանի միջազգային օդանավակայաններում հունիսի 23-ից դադարեցվում է Իրանի քաղաքացիներին վիզաների տրամադրումը։
Ադրբեջանում՝ Իրանի դեսպանատունը խնդրում է իր քաղաքացիներին նախապես «ASAN վիզա» կամ վիզա ստանալ Թավրիզում՝ Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունում. հայտնում է Sputnik Азербайджан-ը:
Նշենք, որ Իրանի հետ Ադրբեջանի ցամաքային սահմանները փակ են 2020 թվականից։