Լաչինի միջանցքում նախաձեռնած սեփական սադրանքի հետևանքով ադրբեջանական կողմը վիրավոր ունի։ Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական լրատվամիջոցներից։
Նշվում է, որ վիրավորը Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության զինծառայող է։ Վերջինիս ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն, կյանքին վտանգ չի սպառնում։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայությունը հայտարարել էր՝ հունիսի 15-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով։
Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման և ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձը կանխվել է: