Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն իր մտահոգությունն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտման կապակցությամբ։
Այս մասին Տոյվո Կլաարը գրել է իր թվիթերյան միկրոբլոգում
«ԵՄ-ն ուշադրությամբ հետևում է տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին: Պետք է դադարեցվեն կրակոցները բոլոր ուղղություններով: Կարևոր է շարունակել հաջորդական հանդիպումների դրական դինամիկան և բանակցությունների սեղանի շուրջ հասնել այնպիսի արդյունքների, որոնք օգուտ կբերեն Հայաստանին, Ադրբեջանին և ողջ տարածաշրջանին», - ընդգծել է Կլաարը։