Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանից պահանջել է «հարգանք ցուցաբերել Ադրբեջանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ»։
Բաքուն, որի շրջափակման հետևանքով Արցախում հումանիտար ճգնաժամ է ստեղծվել, հայտնել է, որ «հետհակամարտային շրջանում հայկական զինված ուժերի ամբողջական դուրսբերման վերաբերյալ հայկական կողմի պարտավորությունների չկատարումը Ադրբեջանի անվտանգության սպառնալիքի հիմնական աղբյուրն է»։
«Խաղաղություն հաստատելու ջանքերը խոչընդոտելու, կեղծ ու սուտ հայտարարություններ անելու փոխարեն Հայաստանը գործնականում պարտավոր է հարգել մեր երկրի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, այդ թվում՝ Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանը»,- եզրափակել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։