«Ավանդույթի համաձայն այստեղից (Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունից) կմեկնում եմ Ադրբեջան»: Այս մասին ինքնահռչակ «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության» նախագահ Էրսին Թաթարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նա նշել է, որ մի շարք հանդիպումներ է անցկացնելու Ադրբեջանում։
Նախագահի պաշտոնը ստանձնելու երդմնակալության օրն արդեն Էրդողանը հայտնել է, թե ուր է մեկնելու առաջին արտասահմանյան այցով։