Չինաստանի ոստիկանությունը ձերբակալել է Լիոնել Մեսսիին. այս մասին հայտնում են ամերիկյան սպորտային լրատվամիջոցները։
Երբ արգենտինացին ժամանել է Պեկին՝ Ավստրալիայի հետ ընկերական խաղ խաղալու, անձնագրային խնդիրների պատճառով ձերբակալվել է օդանավակայանում։
Պարզվել է, որ Չինաստան այցելելու համար անհրաժեշտ է նախապես դիմել՝ վիզա ստանալու համար, իսկ Մեսսին այն չուներ։
Կարճ ժամանակ անց, ֆուտբոլիստը ազատ է արձակվել։