Ստամբուլի Բաշաքշեհիր Իքեթլի արդյունաբերական գոտում երեկ երեկոյան սկսված հրդեհը դեռեւս շարունակվում է։ Մինչ հրշեջները փորձում էին մարել հրդեհը, շենքում տեղի են ունեցել փլուզումներ, տեղեկացրել է TRT Haber-ը։
Հրդեհը սկսվել է պլաստմասայե իրերի գործարանի տանիքում։
Չնայած հրշեջ հաշվարկների միջամտությանը՝ կրակը տեղափոխվել է շենքի այլ հատվածներ։
Ութ բանվորներ, որոնք աշխատում էին տանիքին, փրկվել են հրշեջների կողմից։
Հաջողվել է մի կարճ ակնթարթ հրդեհը վերցնել վերահսկողության տակ, բայց հետո նորից այն բռնկվել է՝ ընդգրկելով ամբողջ շենքը։
Գործարանի պատերը փլվել են։
Գիշերը Ստամբուլի նահանգապետ Դավութ Գյուլը եւ Ստամբուլի ոստիկանության պետ Զաֆեր Աքթաշը եկել են դեպքի վայր՝ հետաքննություն իրականացնելու համար, նշել է թուրքական ԶԼՄ-ն։