Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել։
Երկու բարձրաստիճան դիվանագետները խոսել են Ադրբեջանի և Իրանի միջև երկկողմ համաձայնագրերի իրականացման մասին, ինչպես նաև կոչ են արել հետագայում խորհրդակցություններ անցկացնել Բաքվի և Թեհրանի միջև:
Նշենք, որ Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները ծայրաստիճան լարված են Բաքվի հակաիրանական քաղաքականության և Իսրայելի հետ մերձեցման ֆոնին։