00:00:00

Զախարովան մեկնաբանել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների թիվը կրճատելու՝ Ռումինիայի որոշումը. ТАСС

22:54, 08 հունիս 2023 Աշխարհ

Մոսկվան Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցների կրճատման՝ Բուխարեստի որոշումը գնահատում է թշնամական հարձակում, որը հանգեցնում է հարաբերությունների հետագա դեգրադացիայի։ Ռումինական կողմի դեմարշն անպատասխան չի մնա։ Ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ուրբաթ օրը տարածված մեկնաբանության մեջ, գրել է ТАСС-ը։

«Կոնկրետ միջոցառումների մասին կհայտարարվի ավելի ուշ»,- ասել է Զախարովան։

Զախարովայի խոսքով՝ «հատուկ ռազմական գործողության պատճառով Ռուսաստանի դեմ ստահոդ մեղադրանքներով նման գործողությունները քողարկելու փորձը կեղծավոր է, արտացոլում է Ռումինիայի անբարոյական աջակցությունը Կիևում նացիստական ռեժիմին, նպաստում է Ուկրաինայում հակամարտության երկարացմանը, զոհերի թվի և ավերածությունների ավելացմանը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր