Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը դիմել է բնակչությանը՝ անկայուն եղանակային պայմանների հետ կապված նախազգուշացմամբ։
Գերատեսչությունը խորհուրդ է տալիս բնակիչներին հեռու մնալ թեթև և ժամանակավոր շենք-շինություններից ու գովազդային վահանակներից, չկանգնել լուսավորության սյուների, բարձրահասակ ծառերի տակ։
Բացի այդ, կոչ է արվել, հաշվի առնելով հրդեհների մարման հետ կապված դժվարությունները, որոնք առաջանում են ուժեղ քամու ժամանակ, խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները քամոտ եղանակին։
Որոշ լեռնային գետերի վրա հեղեղումների վտանգի պատճառով խորհուրդ է տրվում հեռու մնալ այդ տարածքներից։