00:00:00

ԵՄ խորհուրդը թույլ է տվել պատժամիջոցներ կիրառել ՌԴ-ի ցանկացած խոշոր գործարարի նկատմամբ

00:05, 08 հունիս 2023 Աշխարհ

Եվրամիության խորհուրդն ընդլայնել է ռուսական բիզնեսի դեմ պատժամիջոցների կիրառման չափորոշիչները՝ Ռուսաստանի տնտեսության եկամտաբեր ոլորտներում աշխատանքը նման չափանիշ դարձնելով։ Համապատասխան փոփոխություն է կատարվել Խորհրդի 2023 թվականի հունիսի 5-ի 2023/1089 կանոնակարգում, որը փոփոխում է թիվ 269/2014 կանոնակարգը (ԵՄ) «Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և անկախությունը խախտող կամ սպառնացող գործողությունների դեմ սահմանափակող միջոցների մասին»։

Բացի այդ, ուղղումը թույլ կտա ԵՄ-ին պատժամիջոցներ կիրառել ռուս խոշոր գործարարների հարազատների նկատմամբ:

Մինչ այդ փոփոխությունը, 2022 թվականի փետրվարից, ԵՄ-ն կարող էր պատժամիջոցային ցուցակներում ավելացնել կազմակերպություններ և անհատներ, եթե նրանք «առաջատար ձեռնարկատերեր, իրավաբանական անձինք, կառույցներ կամ կազմակերպություններ են, որոնք ներգրավված են տնտեսության ոլորտներում, որոնք եկամուտի զգալի աղբյուր են ապահովում Ռուսաստանի Դաշնության կառավարությանը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր