Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին եւ Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Ելիզավետա Յասկոն կես տարի առաջ դուստր են ունեցել։ Երեխայի ծնունդը հաստատել է քաղաքական գործչի եղբայրը՝ Դավիթ Սաակաշվիլին, հաղորդում է «Страна.ua»-ն։
«Այո, դա Միխայիլի երեխան է։ Աղջիկը ծնվել է մոտ վեց ամիս առաջ: Ես տեսել եմ նրան։ Միխայիլը չի տեսել երեխային»,-պատմել է նա։
Ավելի վաղ Յասկոն հայտնել է, որ երեխա է ունեցել։ «Երբեք չէի կարող պատկերացնել, որ երեխայի հայրը չի լինի ազատության մեջ այս կարեւոր պահերին, երբ մենք նախատեսում էինք միասին լինել»,-գրել է նա սոցիալական ցանցում։