ԼՂ հայերի անվտանգ ապրելու իրավունքը մեզ համար կարեւոր նշանակություն ունի: Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, Երեւանում մամուլի ասուլիսի ժամանակ նշեց նշեց Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը:
«Եթե մենք դիտարկում ենք տեւական խաղաղության հասնելու երկուստեք ջանքերը, այս հարցը պետք է կենտրոնական նշանակություն ունենա բանակցություններում: Մենք մեծապես գնահատում ենք ԼՂ հայերի անվտնգ ապրելու իրավունքը եւ համարում ենք, որ սա կենտրոնական բաղադրիչը պետք է լինի տեւական խաղաղության շուրջ բանակցությունների»,-ասաց նա:
Հարցին, թե ի՞նչ մեխանիզմով է հնարավոր դա ապահովել, արդյոք կարիքը չկա Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու, Ռոթը պատասխանեց. «Առաջին հերթին որպես զսպման մեխանիզմ պետք է դիտարկենք ադրբեջանական կողմի կամքն ու պատրաստակամությունը, բայց ես չէի ցանկանա գլխավոր բանակցողներից առաջ ընկնել եւ ասել, թե ինչպես պետք է հասնել ադրբեջանական կողմում ձեւավորվող կամքին ու պատրաստակամությանը»:
Նա հիշեցրեց, որ առաջիկայում ակտիվ բանակցություններ են սպասվում Վաշինգտոնում. «Դրանք տարբեր ձեւաչափերով կշարունակվեն նաեւ ԵՄ-ի, Ֆրանսիայի եւ գերմանիայի ընդգրկմամբ: Սա մեկ օրվա խնդիր չէ, այլ տեւական աշխատանքի ու ջանքի արգասիք պետք է լինի:
Գլխավոր դերակատարն, անշուշտ, ԵՄ-ն է, հանձինս ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի: մենք որպես երկու միջւին մեծության եվրոպական երկրներ, պարզապես մաս ենք կազմում եվրոպական այդ մեծ հանձնառությանը: Մեր համեստ նպաստը կոզեինք բերել խաղաղության գործընթացին: Իմ տպավորությամբ, Գերմանիայի կանցլերի մասնակցությունն այս գործընթացին բավական դրական արձագանքներ է գտել հայ հանրության մեջ:
Մենք չենք ցանկանում, որ արհեստական խաղաղություն հաստատվի, մենք աշխատում ենք արդան եւ ազնիվ խաղաղության օգտին, դա նաեւ այս տարածաշրջանում ապրող մարդկանց լիարժեք պահանջն է: Մենք կարծում ենք, որ պետք է շարունակվեն բանակցությունները եւ պետք է ամեն պարագայում հասնենք նրան, որ զենքերը լռեն:
Ներկայիս փոլում բոլոր կողմերին պետք է հնարավորություն տալ օգտվելու բանակցությունների առավելություններից եւ հասնելու առավել մեծ արդյունքի՝ ի շահ տարածշրջանի խաղաղության եւ կայունության»,-ընդգծեց գերմանացի խորհրդարանականը: