00:00:00

Արևմուտքը նախկին Խորհրդային Միության շատ երկրների ստիպում է հրաժարվել ռուսաց լեզվից․ Պատրուշև

18:33, 07 հունիս 2023 Աշխարհ

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է Արևմուտքի փորձերի մասին՝ ստիպելու նախկին ԽՍՀՄ առանձին երկրներին հրաժարվել ռուսաց լեզվից, ընդհանուր մշակութային ու հոգևոր ավանդույթներից։ Այս մասին գրել է ТАСС-ը։

«Այսօր Արևմուտքը նախկին Խորհրդային Միության շատ երկրների ստիպում է հրաժարվել ռուսաց լեզվից, գիտության, մշակույթի և կրթության հաջողված ավանդույթներից: Նա մտադիր է վերափոխել մեր ժողովուրդների գիտակցությունն ու հոգևորությունը արևմտյան մոդելի համաձայն»,- ասել է Պատրուշևը Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչի հետ հանդիպմանը։

Անվտանգության խորհրդի քարտուղարը կարծիքով՝ «ռուսաց լեզվի ուսումնասիրությունն ու վերադարձն ավանդական կրթական համակարգին կնպաստեն երկրների տնտեսական զարգացմանն ու բարգավաճմանը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր