00:00:00

Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը ծրագրում է առաջիկա ամիսներին 3 հավելյալ օպերացիոն հանգույց հիմնել Ջերմուկում, Իջևանում և Եղեգնաձորում

13:41, 07 հունիս 2023 Աշխարհ

Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական առաքելությունը (EUMA) ծրագրում է առաջիկա ամիսներին երեք հավելյալ օպերացիոն հանգույց հիմնել Ջերմուկում, Իջևանում և Եղեգնաձորում՝ աստիճանաբար հասնելով մոտ ապագայում լիարժեք օպերացիոն հնարավորության: Այս մասին հայտարարել է առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը՝ ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ Մարտունիում Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի ԵՄ պատվիրակությանը հյուրընկալելու ժամանակ:

Ռիտերը նրանց ներկայացրել է քաղաքացիական առաքելության մադատն ու գործունեությունը:

Նրա խոսքով՝ գործունեության առաջին եռամսյակում առաքելությունն իրականացրել է ավելի քան 300 պարեկություն Գորիսում, Ջերմուկում և Մարտունիում իր հանգույցներում: Ամեն շաբաթ պարեկներն անցնում են ավելի քան 3800 կմ տարածություն:

«Մեր նպատակն է, ի թիվս այլնի, նպաստել սահմանամերձ շրջանների անվտանգության կայունացմանը։ Եվ, ըստ բազմաթիվ հայ պաշտոնյաների, Եվրոպական Միության քաղաքացիական առաքելությունը նպաստել է իրավիճակի որոշակի կայունացմանը։ Այնուամենայնիվ, իրավիճակը մնում է անկայուն», - ավելացրեց պարոն Ռիտերը:

COEST delegation meeting with EUMA in Martuni
COEST delegation meeting with EUMA in Martuni

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր