00:00:00

Թուրքիայում կքննարկեն սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ Էրդողանի առաջարկը

22:40, 06 հունիս 2023 Աշխարհ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է խորհրդարանի քննարկմանը ներկայացնել սահմանադրական փոփոխությունների առաջարկ:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան նոր Սահմանադրության կարիք ունի, որը կդառնա երկրի հետագա զարգացման գրավականը, մայր օրենքի նոր խմբագրության նախապատրաստումը շարունակվում է: Թուրքիայի նախագահը կոչ է արել երկրի բոլոր քաղաքական ուժերին ակտիվորեն մասնակցել նոր սահմանադրության նախագծի մշակմանը: Էրդողանը նշել է, որ Թուրքիայի ներկայիս սահմանադրությունն ընդունվել է 1982 թվականին և այլևս չի համապատասխանում արդիականության մարտահրավերներին՝ չնայած կատարված մի շարք փոփոխություններին:

«Մենք կրկին խորհրդարանի քննարկմանը կներկայացնենք Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մեր առաջարկը, որը մենք արդիականացրել ենք դեռեւս ընտրություններից առաջ», - հայտարարել է Էրդողանը նորացված կառավարության առաջին նիստից հետո ազգին ուղղված ուղերձում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր