00:00:00

Ադրբեջանը Հայաստանից քաղաքական կամք է ակնկալում երեք ուղղությամբ. Ջեյհուն Բայրամով

21:48, 06 հունիս 2023 Աշխարհ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր ԵԱՀԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստում հայտարարել է, որ ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում բանակցություններ են ընթանում երկկողմ խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ։

Նախարարը նշել է, որ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում և Քիշնևում կայացած բանակցությունները հնարավորություն են տվել ավելի լավ հասկանալ կողմերի դիրքորոշումները։

Ջեյհուն Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը հայկական կողմից ակնկալում է «փոխադարձ քաղաքական կամք՝ հաղթահարելու տարաձայնությունները երեք կոնկրետ ոլորտներում, որոնք կազմում են երկկողմ քննարկումների օրակարգը»։

Ադրբեջանի ԱԳ նախարարը թվել է հետևյալ մեղադրանքները Հայաստանի հասցեին՝ «Հայաստանի շարունակական անօրինական ռազմական ներկայությունը Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում, հետևողական միջամտությունը ներքին գործերին, Ադրբեջանի կենտրոնական իշխանությունների և Ղարաբաղի տարածաշրջանում հայկական ծագումով տեղի բնակիչների միջև երկխոսության խոչընդոտումը, ինչպես նաև զրպարտչական արշավի իրականացումը միջազգային մասշտաբով, այդ թվում՝ ԵԱՀԿ շրջանակներում։

Նշվել է, որ սա «Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունների հիմնական խոչընդոտն է» ։

Բացի այդ, Բայրամովը նշել է, որ «հակամարտությունն ավարտվել է, և անկախության վերականգնումից հետո առաջին անգամ երկու երկրները խաղաղության շեմին են՝ խոստանալով փոխադարձ հարգել ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությանը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր