00:00:00

Ստուգվել է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների պատրաստության աստիճանը

19:13, 06 հունիս 2023 Հասարակություն

Զինծառայողների ատեստավորման գործընթացի շրջանակում՝ հունիսի 6-ին, ԶՈՒ ուսումնական կենտրոններում ստուգվել է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների անհատական ֆիզիկական պատրաստության աստիճանը։
 
 Զինծառայողները հանձնել են նորմատիվներ՝ ձգումներ պտտաձողի վրա, 100 մ վազք և 3 կմ վազք վարժաձևերից։
 
 Հաշվի առնելով, որ ուսումնական պատրաստության փուլի ընթացքում խիստ ուշադրություն է դարձվել անձնակազմի ֆիզպատրաստության վիճակի բարձրացմանն ու տոկունության ամրապնդմանը՝ քննական այս փուլի պահանջները զինծառայողները հիմնականում կարողացել են հաղթահարել առանց դժվարությունների։
 
 Քննությունների ակտիվ փուլն ընթացքի մեջ է։ Առջևում կրակային և մասնագիտական պատրաստության ստուգարքներն են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր