00:00:00

Արցախի պետնախարարը հանդիպել է սոցաշխատողների հետ

16:52, 06 հունիս 2023 Քաղաքականություն

Արցախի պետնախարար Գուրգեն Արսենյանը գրել է․

«Այսօր հանդիպել եմ ապագա սոցաշխատողների հետ, ովքեր ներկայացրել են հետպատերազմյան և շրջափակման պայմաններում ապրող Արցախում ամենաարդիական խնդիրների վերաբերյալ իրենց սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքները:

Արցախում կան հազարավոր տեղահանվածներ, հաշմանդամներ ու սոցիալական խնդիրներ ունեցող ընտանիքներ, շրջափակման հետևանքով աշխատատեղ կորցրած կամ տնտեսական գործունեությունը դադարեցրած ֆիզիկական ու իրավաբանական անձինք: Անհրաժեշտ է հետզհետե հրաժարվել նշված անձանց առջև ծառացած խնդիրը դրամական աջակցությամբ լուծելու մոտեցումից և աջակցությունը դարձնել մարդկանց կրկին ստեղծագործ կյանքին վերադարձնելու միջոց: Այդ ամենին կարելի է հասնել սոցաշխատողների որակյալ ու խորքային հետազոտությունների հիման վրա մշակված ծրագրերի կիրառմամբ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր