Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը (AFAD):
Twitter-ում գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 19: 40-ին (Երեւանի ժամանակով 20: 40-ին) Գեքսուն շրջանում:
Երկրաշարժի օջախը գտնվել է 11,41 կմ խորության վրա: