00:00:00

Հունգարիան հավաստիացրել է, որ չի հրաժարվում ռուսական գազից՝ Ադրբեջանից մատակարարումներ սկսելու լույսի ներքո

23:28, 03 հունիս 2023 Աշխարհ

Հունգարիան մտադիր չէ հրաժարվել ռուսական էներգակիրներից, սակայն բանակցություններ է վարում նաեւ այլ արտադրողների հետ՝ դիվերսիֆիկացման նպատակով։ Այս մասին «Ինտերֆաքս»-ին ասել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։

Նրա խոսքով՝ հունգարական կողմը չի պատրաստվում փոխարինել ռուսական մատակարարումներին՝ ո՛չ նավթի, ո՛չ գազի մասով։ «Այլ հարց է դիվերսիֆիկացիան։ Բայց մեր տեսանկյունից դա չի նշանակում, որ մենք ուզում ենք մեկ աղբյուրը փոխարինել մյուսով։ Դիվերսիֆիկացիան մեզ համար նշանակում է, որ մենք այլ աղբյուրներ էլ ենք փնտրում, բայց ոչ ռուսական ռեսուրսները փոխարինելու նպատակով»,-ասել է Սիյարտոն։

Նա նշել է Ադրբեջանը եւ Թուրքիան որպես հիմնական մատակարարներ, որոնք կարող են Հունգարիային գազի լրացուցիչ ծավալներ մատակարարել, եւ որոնց հետ Հունգարիան բանակցություններ է վարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր